«Ռուսական գործողությունն Ուկրաինայում ռուսների նախատեսած արագությամբ և հեշտությամբ չի ընթանում: Փորձեմ մի փոքր բացատրել․․․»

Հրանտ Տեր-Աբրահամյանը գրում է․ «Նախորդ գրառումներիցս մեկի տակ մի քանի անգամ հարց ծագեց, թե ինչի՞ց եմ ենթադրում, որ ռուսական գործողությունն Ուկրաինայում ռուսների նախատեսած արագությամբ և հեշտությամբ չի ընթանում: Փորձեմ մի փոքր բացատրել: Ես ռազմական փորձագետ չեմ, ոչ էլ հավակնում եմ լինել:

Բաց ինֆորմացիոն հոսքերի հետ աշխատեու մի փոքր փորձ ունեմ: Սրան գումարած տարրական տրամաբանություն: Օրինակ, եթե երեկ ուշ երեկոյից մինչև էսօր վաղ առավոտ անընդատ լուրեր են գալիս Կիևի տարբեր արվարձաններում մարտերի մասին, հետո, այսօր առավոտյան Ռուսաստանի ՊՆ պաշտոնական բրիֆինգում, դրանց մասին չի խոսվում, այլ ասվում է, որ գրավվել է Մելիտոպոլը։

Հետո՝ օրվա ընթացքում դադարում են լուրերը Կիևի շուրջ եղած մարտերի մասին: Ի՞նչ եզրակացության կարելի է գալ: Եթե ընդունենք, որ ռուսներն ախմախ չեն, որ նպատակ դնեն Կիևը շենք առ շենք, արվարձան առ արվարձան կռվով գրավեն: Եթե նայենք քարտեզին ու տեսնենք, որ իրենք Կիև հասնելու ճամփին էլ ամեն բան չեն գրավել, այլ միայն մի հյուսիսային ճամփով են իջել՝ բարակ գծով:

Ապա, ուրեմն, նրանց նպատակը ոչ թե մասշտաբային, այլ հատուկ գործողության միջոցով Կիևում վերահսկողություն հաստատելն էր, որտեղ նրանք կարող էին հռչակել Ուկրաինայի նոր կառավարություն, և արդեն այդ կառավարության անունից շարունակել պատերազմը: Ինչ որ էս տիպի քաղաքական-ռազամական հատուկ գործողություն: Էդ արվարձանային մարտերը միայն էդ իմաստը պետք է ունենային՝ արագ, ոչ մեծ ուժերվ, հատուկ գործողությամբ մտնել Կիևի կենտրոն ու փաստի առաջ դնել բոլորին:

Պարզ է, որ դա չի ստացվել: Ավելին՝ Կիևի շուրջ մարտերն առայժմ դադարել են (հավանաբար այսօր կամ վաղը գիշերը կփորձեն նորից): Ռուսաստանի ՊՆ պաշտոնապես բան չունի ասելու դրանց մասին, դրա փոխարեն պատմում է Մելիտոպոլի մասին: Ուրեմն, պլանավորված գործողություն է եղել, որը տապալվել է: Սա ընդամենը մեկ օրինակով՝ Կիևի:

Բայց պարզ է, որ ռուսները, որոնք էդքան կարևորում են նույն Մելիտոպոլի գրավումը ուրախությամբ կհայտնեին նաև Խարկովի, Չերնիգովի և մյուս խոշոր կետերի գրավման մասին: Վերջն իրանց էդ տարածքները պետք են ոչ միայն ռազմական, այլ քաղաքական տեսակետից՝ որպես բազա «ռուսական Ուկրաինայի» ստեղծման: Իսկ խոսքը սահմանին առավել մոտ քաղաքների մասին է, որոնք մինչև հիմա չեն գրավված: Էսքանից հետո, եզրակացությունը դուք արեք»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: