«Ռուսաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեցին իրենց ախպերության մասին․․․»

Վահե Լորենցը գրում է․ «Ռուսաստանն ու Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեցին իրենց ախպերության մասին։ Ռուսաստանը եղել է, կա ու կլինի տարածաշրջանում ադրբեջանաթուրքական շահերի պաշտպանն ու երաշխավորը։ Տարածաշրջանում մենք միայն մեկ դաշնակից ունենք՝ Իրանը։

Դե ինչ ասեմ, Ռուսաստանի շահերի պաշտպան ու Պուտինի արևով երդվող աշխարհի ամենախելացի ու ամենաարժանապատիվ հայություն։ Շնորհավորում եմ։ Վաղն էլ ձեր ձեռքով կխփեք մեր պետականության դագաղի վերջին մեխը, Սովետ կմտնեք ու դա կպայմանավորեք խուսանավելու անհնարինությամբ։

Եվ դուք, հայեր, որ ձեր քվեով, ձեր կողմնորոշումով, ձեր քայլերով հասցրիք մեզ այս օրին, դու՛ք եք պատասխանատու այս ամենի համար, և դուք եք սերնդեսերունդ մեղավոր այսօրվա համար։ Պատմությունը չի նզովի ձեզ ու ձեր գործը։ Հայը այն եզակի էթնոսն է, որ այդպես էլ դաս չի քաղում իր պատմությունից և ուշքի չի գալիս։

Ուշքի չեկաք անգամ այս պատերազմից, այսքան արյունից հետո։ Բայց ձեր սեփական Եսը ինքնաբավությամբ կշոյեք տարիներ, տասնյակ տարիներ անց, ձեր թոռներին ռուսերենով կամ թուրքերենով պատմելով ձեր հերոսական անցյալի մասին։ Շնորհավորում եմ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: