Ջուսը՝ Լիլիթ Կարապետյանի հետ նույն բնակարանում ապրելու մասին

Օրերս Սուրեն Շահվերդյանն իր և Դավիթի հանրահայտ հեռուստահաղորդման շրջանակներում քաղցած հյուրընկալել էր հայտնի անձանցից ոչ թե մեկին, այլ՝ միանգամից երկուսին։ Սուրենի և Դավիթի ծրագրի շրջանակներում մեկ տան մեջ հանդես եկան ոչ միայն Ջուսը, այլ նաև Լիլիթ Կարապետյանը։

Հաղորդման ժամանակ երգչուհիները խոստովանեցին, որ երկար տարիներ է, ինչ ճանաչում են իրար և մտերմիկ ընկերություն են անում իրար հետ։ Լիլիթի և Ջուսի մասնակցությամբ տեսանյութը քննարկումների թեմա է դարձել։

Շատերի մոտ հարցեր են առաջացել այս իրողության առիթով։ Ջուսը մանրամասնել է իր և Լիլիթի համատեղ հանդես գալու փաստը։ Նա միանգամից հերքել է լուրը, թե բնակվում է Լիլիթի հետ միևնույն բնակարանում։

Ջուսն ասում է, որ ինքն ունի իր տունը, որը, սակայն, այս օրերին վերանորոգման ներքո է գտնվում։ Երբ Սուրենն իրենց առաջարկել է հաղորդման մեջ հանդես գալ, Ջուսն առաջարկել է, որ այն նկարահանվի Լիլիթի տանը։

Հաղորդման տեսագրությունը՝ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: