«Շնորհակալ եմ, որ դեռ դիմանում եք ինձ»․ ահա թե ինչ է գրել սիրված դերասանուհի Ծովինար Մարտիորսյանը

Ինչպես հայտնի է, սիրված ու հանրահայտ արտիստուհիներից Ծովինար Մարտիրոսյանն ամուսնացած է մշակութային ասպարեզում պատկառելի հեղինակություն ունեցող ընտանիքներից մեկի ներկայացուցչի՝ Նարեկ Հայկազյանի հետ։

Ծովինարը, անձամբ լինելով մշակույթին մոտ և ինքն էլ սերելով մշակութային ընտանիքից, չի թաքցնում իր ջերմ ու գնահատողական վերաբերմունքը ամուսնու ընտանիքի, մասնավորապես սկեսուրի նկատմամբ։

Ծովինարը տարբեր առիթներով հասցրել է իր հարթակում հայտնել, թե որքան բարձր է գնահատում Նարեկի մորը, ով կենսախինդ ու չծերացող տեսակ է իր էությամբ։

Այսօր այս հայտնի արտիստական ընտանիքում օրը տոնական է, իսկ նշելու առիթն ընտանիքի կազմավորման տասնվեց տարին է։ Ծովինարը, որ մշտապես աչքի է ընկնում իր սուր հումորով, իր հարթակում գրել է հետևյալը․

«16 տարի առաջ, այս օրը դարձա այս տան հարսիկը։ Շնորհակալ եմ, որ դեռ դիմանում եք ինձ»։ Նա այս գրառմանը կից նաև տեղադրել է մի լուսանկար, որտեղ ինքն ու ամուսինը Նարեկի մայրիկի հետ են։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: