Նունե Եսայանը 32 տարի վաղեմության տեսանյութ է հրապարակել․ ահա թե ինչպիսին էր նա 32 տարի առաջ

Նունե Եսայանը մեր այն երգչուհիներից է, որ մշտապես աչքի է ընկնում իր երիտասարդությամբ ու կանացի հմայքով։ Կյանքը կապելով իրենից բավականին երիտասարդ արտիստի հետ, Նունեն շարունակ փորձում է երիտասարդ ու ակտիվ մնալ։

Վերջերս բավականին տարածված է դարձել մի քանի տարի վաղեմության կադրեր հիշելը և դրանք սոցհարթակում վերստին շրջանառելը։

Նունեն այս առումով բացառություն չէ։ Նա իր հարթակում տեղադրել է մի փոքրիկ տեսանյութ։ Նյութի մեջ նա ելույթ է ունենում տոնական միջոցառման շրջանակներում՝ կատարելով հայտնի «Նինո» երգը։

Երգչուհին սև ու կարճ մազերով է, իսկ նրա ձայնը նույնքան զրնգուն է, որքան հիմա։ Նունե Եսայանը տեսանյութում կրում է կարճ, սև շրջազգեստ։ Նա բավականին տարբեր է իր ներկայիս տեսքի համեմատ։

Նունե Եսայանի տեղադրած նյութը, որտեղ երևում է երգչուհու կատարումներից մեկը, որն արել է 32 տարի առաջ, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: