Զանգելը դժվա՞ր է, սրի՜կա, ասում էի՝ խոսիր Շոյգուի հետ, որ այս մuաղացը չլինի. Լուկաշենկո

Լուկաշենկոն իր երկրի անվտանգության պատասխանատուների հետ հանդիպում և քննարկում է ունեցել։ Ինչպես և հասկանալի է, հանդիպումը ռուսական և ուկրաինական փոխհարաբերությունների, սկսված մարտական գործողությունների մասին է եղել։

Լուսաշենկոն բավականին վրդովված ու բարկացած իր երկրի Պաշտպանության նախարարի հետ արձանագրում է, որ մի քանի անգամ խորհուրդ են տվել Ուկրաինայի Պաշտպանության նախարարին խոսել ռուսական գործընկերոջ՝ Շոյգուի հետ։

Լուկաշենկոն շեշտում է, որ իր նախարարը Ուկրաինայի Պաշտպանության նախարարին փոխանցի, որ Լուկաշենկոն անձամբ խորհուրդ է տալիս անհապաղ կապվել Շոյգուի հետ։ Նա մանրամասնում է, որ նույնիսկ մարտական գործողությունների մեկնարկի գիշերը Ուկրաինայի ՊՆ կապվել է իրենց հետ՝ դարձյալ ստանալով նույն հորդորը։

Լուկաշենկոն հիշեցնում է, որ պատմության մեջ հայտնի են նախապատերազմական իրավիճակներ, երբ հեռախոսազանգերի միջոցով կանխվել են ռազմական բախումներ։ Ըստ Բելոռուսի ղեկավար՝ դա կարելի էր անել նաև այս դեպքում, սակայն ուկրաինական կողմը չի արել։ Մանրամասները՝ նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: