Ահա թե ինչպիսի տեսանյութ է տեղադրել Երևանից ադրբեջանցի պատգամավորը․ տեսանյութ

Հայաստանում նախորդ երկու օրը մի շարք դիվանագետների, այլազգի պատգամավորների հետ հյուրընկալվել էին նաև ազգությամբ ադրբեջանցի պատգամավորներ, որոնք Երևան էին եկել միջազգային վեհաժողովի շրջանակներում։

Ադրբեջանը Հայաստան էր ուղարկել իր երկու ներկայացուցիչներին, որոնց Հայաստանում քաղաքացիները ակցիաներով, իսկ քաղաքական գործիչները խնդրահարույց հարցադրումներով էին դիմավորել։ Պատգամավորները ստիպված են եղել լսել քննադատակն մեկնաբանություններ հայ քաղաքական գործիչների կողմից։

Պատգամավորները երկու օր հանգրվանել են Երևանի կենտրոնում՝ հրապարակում գտնվող Մարիոթ հյուրանոցում, որի պատուհանից էլ պատգամավորներից մեկը՝ Թահիր Միրկիշիլին փոքրիկ տեսանյութ է նկարահանել։

Նա իր նկարահանած տեսանյութով կիսվել է ադրբեջանական ալիքներից մեկում՝ հմայելով մյուսներին Երևանի գիշերային տեսարանով։ Նկատենք, որ համացանցում այս կարճատև տեսանյութի ներքո տեղ են գտել ադրբեջանցի օգտատերերի ցինիկ մեկնաբանությունները։

Ադրբեջանից ժամանած պատգամավոր Թահիր Միրկիշիլիի պատրաստած տեսանյութը, որտեղ երևում է երևանյան չքնաղ երեկոներից մեկը, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: