Ահա թե ինչպես են ադրբեջանցի լրագրողները ժամանում մարզահամերգային համալիր

Այսօր համալիրում անց է կացվելու Եվրոնեսթի վեհաժողովի նիստ, որին մասնակցելու են նաև ադրբեջանցի պատգամավորներից երկուսը։ Մինչ այս ադրբեջանից պատգամավորները հայտնել են, որ պատրաստակամ են Երևան այցելելու համար։ Միրքիշիլի Թաիրը և Մամեդով Սոլթանը նախօրեին ժամանել են Հայաստան։

Նրանց ժամանումը ոչ միանշանակ է ընդունվել և տարակարծությունների առիթ է դարձել։ Շատերը քննադատել են իշխող ուժին, իսկ ոմանք էլ ժողովրդի ուղղությամբ են մեղադրանքի սլաքները ուղղել, որ ընտրել են նման ղեկավարներ։

Այսօր շատ այլ երկրների ներկայացուցիչ պատգամավորների հետ միասն համալիր են ժամանել նաև ադրբեջանցի պատգամավորներ, որոնք ներս են մտել բազմաթիվ թիկնապահների ուղեկցությամբ։

Նշենք, որ դեռ յոթ տարի առաջ Երևանում ևս մի վեհաժողով է տեղի ունեցել Եվրոնեսթի շրջանակներում, սակայն այդ ժամանակ ադրբեջանական պատգամավորները հրաժարվել են Հայաստան գալ։ Ադրբեջանցի պատգամավորների այցը համալիր ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: