Ադրբեջանցիները հայերենով պահանջում են Արցախի Խրամորթ գյուղի բնակիչներին լքել իրենց տները․ տեսանյութ

Երեկվանից խիստ մտահոգիչ լրատվություն է շրջանառվում այն մասին, որ արցախյան Խրամորթ բնակավայրի շրջակայքում բարձրախոսներով շրջում են ադրբեջանցիներ՝ հայտարարելով, որ բնակիչներն անհապաղ լաեն իրենց բնակության վայրը։

Այդ հայտարարությունը ադրբեջանցիները օրվա տարբեր ժամանակահատվածներում մի քանի անգամ են հնչեցնում։ Նրանք հայտարարում են, որ բնակավայրը ադրբեջանական է, իսկ իրենք առաջիկայում պատրաստվում են այնտեղ ապրել, ուստի հորդորում են հայերին իրենց իսկ անվտանգությունից ելնելով հեռանան տարածաշրջանից։

Նշենք, որ այդ համանքում բազմաթիվ մարդիկ են շարունակում ապրել։ Այնտեղ են ապաստանել նաև անտուն մնացած մի շարք արցախցիներ։ Բնակավայրը Ասկերանից հեռու է ընդամենը վեց կիլոմետր, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ ընդամենը շուրջ քսանմեկ կիլոմետր։

Իրավիճակը անորոշ է․ հայտնի չէ, թե ինչ ճակատագրի կարժանանան տեղում ապրող հայերը։ Արցախյան Խրամորթ համայնքի բնակիչները տեսագրել են ադրբեջանցիների հայտարարություններից մեկի պահը։

Սույն տեսանյութը հայտնվել է համացանցում։ Այն կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: