«Տեղի ունեցավ մի հիանալի միջոցառում, որին մասնակցում էր նաև տղաս՝ Հենրին»․ Նունե Եսայանը հուզիչ տեսանյութ է հրապարակել

Նունե Եսայանի մեծ զավակը՝ որդին, սովորում է Ջոն Կիրակոսյանի անունը կրող կրթական հաստատությունում։ Նա վերջերս մի հայրենասիրական թեմատիկայով միջոցառման է մասնակցել, որի մասին իր հարթակում պատմել է մայրը՝ Նունե Եսայանը։

Նա անձամբ ներկա է գտնվել որդու մասնակցությամբ իրականացվող միջոցառմանը՝ հանդես գալով նաև շնորհակալական խոսքով։ Նունե Եսայանի հանրայնացրած տեսանյութում երևում է, թե ինչպես է ելույթ ունենում նախ իր տղան՝ Էրիկը, ապա նաև ինքը։

Այդ առիթով նա գրում է հետևյալը․ «Այսօր Ջոն Կիրակոսյանի անունը կրող թիվ 20 դպրոցում տեղի ունեցավ մի հիանալի միջոցառում, որին մասնակցում էր նաև տղաս՝ Հենրին: Միջոցառման ավարտին մենք ևս հանդես եկանք խոսքով, արտահայտեցինք մեր հիացմունքն ու տպավորությունը ինքնատիպ բեմականացման վերաբերյալ»:

Ինչպես երևում է կադրերից, ներկայացման մեջ Էրիկը ստանձնել է Մեսրոպ Մաշտոցի դերը։ Նունե Եսայանի տեղադրած հուզառատ և ջերմ տեսանյութը կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: