«-Մամայիս հետ շատ վատ են հարաբերությունները։ Ինձ ստիպում ա իր ուզածներն անեմ․․․»

Լյուսի Քոչարյանը գրում է․ «-Մամայիս հետ շատ վատ են հարաբերությունները։ Ինձ ստիպում ա իր ուզածներն անեմ։ Ասում ա երբ տնից դուրս գամ, երբ տուն գամ, որ ժամին, ում հետ շփվեմ, ում հետ չէ։ Ամբողջ օրը խոսում ա նրանից, որ պետք ա արագ ամուսնանամ, որ մենակ չմնամ։ Բայց համ էլ եթե հանկարծ զգում ա, որ մեկի հետ հանդիպում եմ, արգելում ա սեռ. հարաբերությունները, փչացած, անբարոյական ա անվանում ինձ։

Ասում ա, որ իրեն չեմ հարգում, արհամարհում եմ։ Հաճախ սպառնում ա տարբեր բաներով։ Չգիտեմ էլ ինչ անեմ։ Խելագարության եմ հասնում կամաց-կամաց։

— Գրողը տանի, ապրումակցում եմ շատ։ Տնային, հոգեբանական, կենցաղային բռնության մեջ եք բառացի։ Կներեք, չափահաս ե՞ք։ Եթե դեռ չէ, ապա միգուցե ՄԻ՞Պ դիմենք, զուգահեռ աշխատանք գտնենք Ձեզ, անվճար հոգեբան գտնեմ, մի 5-6 ամսում կվերականգնվեք, առանձին կսկսեք ապրել։

— Վայ չէ, 29 տարեկան եմ։ Շատ լավ աշխատանք ունեմ, ֆինանսապես լրիվ անկախ եմ։ Ուղղակի առանձին չի թողնում ապրեմ, ասում ա՝ ինչ կմտածեն մարդիկ։ Էս տնից մենակ ամուսնացած դուրս կգաս։

— Ըըըըըըըը….»։

Երդվում եմ՝ աթոռից ընկա սա կարդալիս։ Կափարիչս թռավ։ Մի 86 վայրկյան պապանձվել էի՝ չգիտեի ինչ գրեմ, որտեղից սկսեմ, ինչը ոնց բացատրեմ։ 29 տարեկան, գրողը տանի։ Գումար վաստակող, կայացած հասուն կին։ Ինձնից ընդամենը 8 տարի փոքր։ Ջոն Տրավոլտայի գիֆի օրն էի ընկել։ Անչափահաս կամ չափահասությունը նոր բոլորած մարդկանց օգնելու շատ բան կա, ու դա հաճախ գլուխ եմ բերում՝ տարբեր մասնագետների օգնությամբ։

Բայց 29-ում էսպիսի կամակատարության, մանիպուլյացիայի ու գեզլայթինգի տակ գտնվելն արդեն սահմանակցում ա մանկամտության ու մազոխիզմի հետ։ Ինչ ա պետք հասկանալ էս թեմատիկայում.

✓ Սեփական կարծիք ու համոզմունք ունենալու համար,

✓ Սեփական ուզածներն ու չուզածները միմյանցից տարբերելու համար,

✓ «Ոչ», «հարմար չի, չեմ կարող», «քեզ հետ համամիտ չեմ», «չեմ ուզում» ասելը սովորելու համար,

✓ Շրջակա մարդկանց հետ կապեր կառուցելու համար,

✓ Ինքնուրույն որոշումներ կայացնելու, պատասխանատվություն կրելու, ուրիշների կարծիքներից կախված չլինելու համար։

Պետք ա առաջին հերթին ու նախ և առաջ առանձնանալ տանեցիներից, գնալ մենակ ապրելու 18-ից հետո՝ մոտակա մի քանի տարում։ Թվում ա, թե ինչ ուղիղ կապ կա։ Բայց կապն ավելի պրակտիկ ա ու շոշափելի, քան թվում ա։

Էս կետերը պետք ա ձևավորված լինեն մինչև չափահասությունը, բայց գործարկվելու և ամրապնդվելու են ծնողներից առանձին ապրելով։ Ու էս կետերը պետք ա սովորեցնի ծնողը։ Բայց եթե չի սովորեցրել, ուրեմն ինքներդ պետք ա սովորեք։ Ճար չկա։ Իսկ եթե գիտեք սա ու չեք սովորում, ուրեմն բավականաչափ չեք ուզում, բողոքելն էլ իմաստավրեպ ա դառնում»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: