Հայաստանը սրտումս է, Ռուսաստանի քաղաքացիություն չունեմ. ահա թե ինչ է անկեղծորեն խոստովանել Գարիկ Մարտիրոսյանը

Գարիկ Մարտիրոսյանը տարիներ շարունակ ապրել ու աշխատանքային գործունեություն է ծավալել Ռուսաստանում, որտեղ տարիների ընթացքում կարողացել է կայուն ու մեծ հեղինակություն ձեռք բերել։

Նա ներկայիս ռուսաստանյան շոու-բիզնեսի ասպարեզի ամենից հայտնի ու սիրելի դեմքերից մեկն է։ Հենց Ռուսաստանում էլ հայտնի հաղորդավարը ընտանիք է կազմել՝ որպես մին ընտրելով ռուս աղջկա։

Այս ամենով հանդերձ հաղորդավարը խոստովանել է, որ դեռևս չունի Ռուսաստանի քաղաքացիություն։ Իր ինստագրամյան հարթակում անկեղծության հարց ու պատասխան կազմակերպելով՝ Գարիկ Մարտիրոսյանն ուշագրավ մանրամասներ է պատմել իր մասին։

Նա խոստովանում է, որ իրեն հավասարապես լավ է զգում Հայաստանում էլ, Ռուսաստանում էլ, իսկ արձակուրդային օրերին գերադասում է լինել Հայաստանում, այցելել Էջմիածին։ Նա պատմում է, որ հայաստանյան ամեն մի այցելություն սրտի թրթիռով է ընդունում։

Գարիկը նշել է, որ Հայաստանն իր սրտում է, նա ազատորեն տիրապետում է երկու լեզուների՝ հայերենի և ռուսերենի։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: