«Պատահական չէր դատարանում նրա և պաշտպանների ջղաձիգ վարքը․․․»

Ռ․ Քոչարյանի և մյուսների հարցով կայացված դատական վերջնական եզրակացության մասին հրապարակմամբ է հանդե եկել Լյովա Եղիազարյանը՝ ամփոփելով տեղի ունեցածը։ Լյովա Եղիազարյանը մասնավորապես գրում է հետևյալը․

«Այսօր դատախազների կողմից հրապարակված մեղադրական եզրակացությունը անակնկալ ջաղջախիչ hարված էր ռևանշիստների առաջնորդին ու քայքայման նշաններ ցույց տվող նրա ղեկավարած դաշինքին։

Եթե ինչ-որ կերպ կարող էին արդարացնել Քոչարյանի մարտի մեկի գործողությունները, որը և փորձում են անել, ապա կաշառքի գործում արդարացման ոչ մի շոշափման կետ չկա։ Պատահական չէր դատարանում նրա և պաշտպանների ջղաձիգ վարքը։

Նրանք լավ հասկանում են, թե ինչ ազդեցություն կունենա դատավարության ընթացքը քաղաքական գործընթացների վրա։ Աջակիցների և նրան հավատացողների քանակը կտրուկ նվազելու է՝ ոչ-ոք չի ուզենա իր անունը կապել քրեական տարրի հետ։

Կմաշվի քոքից՝ մի բան էլ ավել,- իր վերլուծական, գնահատողական ուշագրավ գրառումը եզրափակում է Լյովա Եղիազարյանը»։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: