Շիրակի մարզում տեսախցիկը ֆիքսել է երկրաշարժի պահը․ տեսանյութ

Նախօրեին տեղի ունեցած երկրաշարժյան ցնցումները շատերի համար վախի և լուրջ մտահոգության առիթ դարձան։ Ոմանք վերստին հիշեցրեցին երկրաշարժային իրավիճակներում անհրաժեշտ վարքի կանոնները։

Ոմանք հիշեցին, որ նախորդ տարի հենց նույն օրը դարձյալ ցնցումներ են եղել՝ որոշակի խորհրդանշական կապ տեսնելով այս երկու իրադարձությունների զուգադիպության մեջ։

Ոմանք առաջ քաշեցին քաղաքային բնակավայրերի, մասնավորապես մայրաքաղաքի շինությունների խիտ դասավորությունը, ապաստարանների անբարեկարգության, դրանց բացակայության հանգամանքը և այլ կարևոր հարցեր։

Հանրայնացվեցին կադրեր, որոնք արվել էին երկրաշարժից հետո։ Կադրերում երևում են փոքրիկ քարաթափումների կամ փլուզումների տեսարաններ։

Բնակչության շրջանում հատկապես անհանգստություն է առաջացել Շիրակի շրջանում, քանի որ որոշ վայրերում ցնցումներին հաջորդել է հոսանքի անջատումը, ինչը բազմապատկել է բնակչության անհանգստությունը։

Առկա է տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է բակում կայանված մեքենան շարժվում երկրաշարժյան ցնցումների արդյունքում։ Տեսարանը ֆիսքել է Շիրակի մարզի շենքերից մեկի բակում տեղադրված տեսախցիկը։ Տեսանյութը՝ ստորև։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: