Հայտնի հաղորդավար, հաջողակ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանի ծննդյան տարեդարձն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Տաղանդաշատ հաղորդավար, հաջողակ պրոդյուսեր Գարիկ Մարտիրոսյանը բոլորում է ծննդյան 50ամյա հոբելյանը։ Նա անցել է կյանքի հետաքրքիր ու բազմաբովանդակ ճանապարհ։

Գարիկի հայրը ինժեներ-մեխանիկ է մասնագիտությամբ, իսկ մայրը՝ բժիշկ։ Գարիկի հորական պապիկը մաթեմատիկայի ուսուցիչ է եղել՝ միաժամանակ լինելով նաև դպրոցի տնօրեն, իսկ մորական պապիկը եղել է ԽՍՀՄ առևտրի փոխնախարար։

Ծնվելով Երևանում՝ Գարիկը դպրոցական կրթությունից հետո ուսանել է Բժշկական համալսարանում՝ ստանալով նյարդաբան-թերապևտի մասնագիտացում։ Համալսարանական տարիներից հետո շուրջ երեք տարի իր մասնագիտությամբ է աշխատել։

Հետո հանդես է եկել Ուախների և հնարամիտների ակումբում՝ հասնելով լուրջ հաջողությունների։ ՈւՀԱ թիմում ծավալած արդյունավետ ու հետաքրքիր գործունեությունը Գարիկին Ռուսաստան է տարել, որտեղ էլ մինչ այսօր ապրում և աշխատանքային գործունեություն է ծավալում նա։

Գարիկն ընտանիք է կազմել Ժաննա Լևինայի հետ, ով ծնունդով Սոչիից է, իսկ մասնագիտությամբ՝ իրավաբան։ Նշանադրվել են Երևանում։ Նրանք երկու բալիկներ ունեն՝ Ժասմինն ու Դանիելը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: