«Կարենին ասա, որ կգա ժամանակ, որ Մանվել Գրիգորյանը կսրբագրվի ու կդասվի սրբերի դասին, ինչպես սբ. Հռիփսիմեն, սբ.Գայանեն, Շողակաթը․․․»

Լիանա Անթառանյանը գրում է․ «Ով հայերեն տառերը գիտի, թող կարդա, ով ականջ ունի` թող լսի։ 2019֊ի ապրիլ֊մայիս ամիսն էր, գեներալ Մանվել Գրիգորյանի գործով թեժ դատավարություններն էր տեղի ունենում, էյֆորիայի մեջ «ազգ»- ն աջ ու ձախ քարկոծում ու խնդում էր նրա վրա, նսեմացնում։

Ականջիս հասավ, որ Կարեն Գրիգորյանն էլ` հոգեկան ծանր վիճակներ է ապրում, ասեմ, որ շատ ծանր էի տանում այդ ամենն ու ինձ մնում էր անխոս տառապել։ Տեսիլք տեսա, ասաց (բառացի գրում եմ)․

«Կարենին ասա, որ կգա ժամանակ, որ Մանվել Գրիգորյանը կսրբագրվի ու կդասվի սրբերի դասին, ինչպես սբ. Հռիփսիմեն, սբ.Գայանեն, Շողակաթը և այլն, որոնց մարդիկ քարերով uպանեցին իբրև մեղավորներ, բայց հետո կառուցվեցին եկեղեցիներ նրանց անունով։

Այդպես էլ Մանվել Գրիգորյանի անունով կկառուցվի սպիտակ` կրկնում եմ, սպիտակ եկեղեցի, գուցե դուք չտեսնեք, բայց հայերն այնտեղ չորեքթաթ, չոքեչոք, հողը ճանկռելով են գնալու իևենց մեղքերի թողության համար»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: