«Եթե ԼՏՊ-ն Արցախը Հայաստանի մաս ճանաչեր, մենք էլ ագրեսոր կճանաչվեինք ու սահմանները գոնե մասամբ չէին բացվի»

Էլմիրա Ստեփանյանը, անդրադառնալով արցախյան խնդրի խրթին թեմային, գրում է․ «Ոմանց թվում է, թե հնարավոր էր, բայց Լևոն Տեր Պետրոսյանը էնքան շուստրի չէր, որ Արցախը Հայաստանին միացներ ու պրծներ: Հա էլի, էդ մարդը իրենց պես հայրենասեր չէր:

Ասում էր՝ մերն է ու Աշխարհի հզորներն ասում էին՝ ոնց ասես, ապ ջան: Էդ խելքով Քոչարյանին բերին իշխանության, Հայաստանը սանկցիաների տակ մտցրին, բայց ձեն չհանեցին, որ թուրքը չիմանա, ուրախանա:

Շիզոիդ քաղաքականություն որդեգրեցին, ներսում մի բան խաբեցին, դրսում՝ ուրիշ, մեզ փաստի առաջ կանգնեցրին, ու պարզվեց, Ադրբեջանը հարձակվեց, որովհետև Նիկոլի տեսքը լավը չէր, կոստյումը էն չէր:

ՀԳ. Եթե ԼՏՊ-ն Արցախը Հայաստանի մաս ճանաչեր, մենք էլ ագրեսոր կճանաչվեինք ու սահմանները գոնե մասամբ չէին բացվի: Մենք կարող էինք մեր գոյությունը շարունակել միայն որպես պարտիզաններ»,- իր հրապարակումը եզրափակել է Էլմիրա Ստեփանյանը:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: