Ցավալի․ երիտասարդ տարիքում կյանքից հեռացել է հայտնի ու տաղանդավոր դերասանուհին

Հայտնի լրագրող Կատերինա Գորդեևան հայտնել է, որ կյանքից անժամանակ հեռացել է ռուսական մշակութային ոլորտում հայտնի, երիտասարդ, տաղանդավոր ու սիրված դերասանուհի Էվգենյա Բրիկը։

Նա նոր էր բոլորել քառասունմեկ տարին, ուներ բալիկ, ամուսնացած էր հանրահայտ ռուս պրոդյուսեր Վալերի Տոդորովսկու հետ։

Եվգենյա Վլադիմիրովնա Խիրիվսկայան ծնվել է 1981 թվականի սեպտեմբերի 3-ին Մոսկվայում։ Նրան անվանել են իր հորական պապի՝ Եվգենի Աբրամովիչ Կրեյնի անունով, ով ժամանակին հայտնի լրագրող էր։

Դերասանուհին որպես բեմական անուն վերցրել է Բրիկ ազգանունը՝ ի պատիվ հորական մեծ մոր՝ Սոֆյա Բրիքի։ Նա լեհական և հրեական ծագում ունի:

Բրիկը սովորել է Ռուսաստանի թատերական արվեստի ակադեմիայում և ստացել դիպլոմ 2004 թվականին։ Նրա դստրիկը՝ Զոյ Վալերիևնա Տոդորովսկայան, ծնվել է 2009 թվականին։

Բրիկն ուներ քաղցկեղ, որն էլ դերասանուհու վաղաժամ մահվան պատճառն է դարձել։ Դերասանուհու առողջական վիճակը վերջին շրջանում ծանր էր եղել, որն էլ ցավալի ելք էր ունեցել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: