Տաղանդաշատ արտիստ Հրաչյա Հարությունյանը բոլորել է ծննդյան վաթսունմեկ տարին։ Նա դպրոցական կրթությունից հետո երկու տարի սովորել է էստրադային-կրկեսային ստուդիայի կրկեսային բաժնում՝ ստանալով օրիգինալ ժանրի արտիստի որակավորում։
Չորս տարի անց դիմել է Թատերական ինստիտուտ՝ ստանալով դերասանի մասնագիտացում։ Տարիներ շարունակ հանդես է եկել Դրամատիկական թատրոնի բեմից թե՛ որպես դերասան, թե՛ որպես բեմադրիչ։
Բազամթիվ են Հ․ Հարությունյանի կերտած տիպային դերերը։ Նա մեծ խարիզմա ունեցող արտիստ է և մշտապես սիրված է հանդիսատեսի կողմից։ Վերջերս Հ․ Հարությունյանի բեմադրությամբ ներկայացվեց նոր ներկայացում, որը մեծ ընդունելության արժանացավ։
Հ․ Հարությունյանը շուրջ երեսունհինգ տարի է, ինչ ընտանիք է կազմել Սյուզան Մարգարյանի հետ։ Նրանք մեկ դուստր ունեն, ով մեր իրականության ամենից վառ մշակութային դեմքերից է։ Հայրը առանձահատուկ վերաբերմունք ունի դստեր նկատմամբ և անթաքույց հպարտանում է նրանով։
Հրաչյա Հարությունյանը երկու թոռնիկների պապիկ է։ Նրա հրապարակումներից հասկանալի է դառնում, որ արտիստի ամենից սիրելի զբաղմունքներից մեկը թոռնիկների և դստեր հետ անցկացրած ժամանակահատվածն է։