«Սպասեցի «վալենտինը» ավարտվի, նոր տեղադրեմ»․ սիրահարների շնորհավորանքները շարունակվում են

Վալենտինյան շնորհավորանքները և սիրո թեմայով հրապարակումները շարունակվում են։ Իվետա Մուկուչյանն իր հետևորդներին շնորհավորել է սիրո մասին իր հայտնի երգերից մեկով։

Սիրո տոնի առիթով շնորհավորական հրապարակում է արել Միհրան Ծառուկյանը՝ սեր խոստովանելով տիկնոջը՝ Արփի Գաբրիելյանին։

Լուսինե Թովմասյանը օրվա առիթով տեղադրել է իր լուսանկարներից մեկը՝ գրելով․ «Կնոջ ամենամեծ նվերը Սերն ու սիրված լինելն է։ Նրա գեղեցկության գրավականը գնահատանքն է սիրելիի կողմից։

Երջանկություն է կողքիդ ունենալ մեկին, ում կարող ես անվերջ շնորհակալ լինել անհատականությունդ ընդգծելու ու լրացնելու համար»։

Իր և ամուսնու լուսանկարն է տեղադրել Նունե Եսայանը՝ իր հերթին շնորհավորելով բոլորին Վալենտինի օրվա առիթով։

Տիգրան Ասատրյանը ևս տեղադրել է իր և տինոջ լուսանկարը՝ շնորհավորելով հետևորդներին Վալենտինի օրվա առիթով։

Իր և տիկնոջ լուսանկարն է տեղադրել նաև Արմեն Աշոտյանը՝ կցելով հետևյալ ինքնատիպ մեկնաբանությունը․ «Սպասեցի «վալենտինը» ավարտվի, նոր տեղադրեմ»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: