«Ես ուղղակի սարսափում եմ, թե ինչ ա լինելու Երևանում, մանավանդ կենտրոնում, լուրջ երկրաշարժի դեպքում․․․» լուրջ մտահոգություններ և լուծման կարիք ունեցող հարցեր

Երկրաշարժային ցնցումները շատերին մտորելու առիթ տվեցին քաղաքային, մանավանդ մայրաքաղաքային տարածքում շենքերի խիտ ու սխալ դասավորության և հնարավոր հետևանքների մասին։ Այս մասին Արա Պետրոսյանը գրում է․

«Ես ուղղակի սարսափում եմ, թե ինչ ա լինելու Երևանում, մանավանդ կենտրոնում, լուրջ երկրաշարժի դեպքում։ Մենք էնքան շենքեր ենք սարքել իրար մոտ, մատիտ-շենքեր՝ ինչքան դատարկ տարածք ենք տեսնում՝ շենք ենք տնկում։ Լինելու ա վաղ թե ուշ։ ՈՒ լիքը զոհերով։ Կարող ա 88-ին երանի տանք։

Հ․գ․ հա, բալն ու մագնիտուդն էլ մի խառնեք»,- իր մտահոգությունն արտահայտող հրապարակումը եզրափակել է Արա Պետրոսյանը։

Օգտատերերից ոմանք էլ ապաստարանների հարցն են բարձրացրել։ Այս հարցին իր հարթակում արձագանքել է Էդմոն Մարուքյանը՝ դիմելով Քաղաքացու իրավունքների պաշտպանին։

Էդմոն Մարուքյանը գրել է․ «Երկար տարիներ կոպեկներով վաճառվել են ապաստարանների տարածքները դրա համար էլ չունենք, չնայած որ մանկապարտեզների շենքերն էին վաճառում ապաստարանն ինչ էր, որ չվաճառեին: Պետությունը պետք է ետ վերադարձնի այդ ամենը դրան այլընտրանք չկա»:

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: