«Ես նման ցնցում 88-ից հետո չեմ հիշում»․ Ուժգին երկրաշարժ, որը զգացվել է բազմաթիվ վայրերում․ մանրամասներ

Քիչ առաջ՝ ժամը 22։26 րոպեին, մի շարք բնակավայրերում բավականին ուժեղ երկրաշարժային ցնցումներ են զգացվել։

Երկրաշարժային ցնցումները բավականին ուժեղ զգացվել են Արարատի, Շիրակի, Լոռու, Տավուշի մարզերում, ինչպես նաև մայրաքաղաքում։ Նշենք, որ այս անգամ երկրաշարժային ցնցումները զգացվել են նաև Արցախում։

Ըստ պաշտոնական տեղեկատվության՝ մարզերում 4-5 բալ է եղել ուժգնությունը, իսկ մայրաքաղաում՝ 3։ Շատ օգտատերեր հիշել են, որ նախորդ տարի դարձյալ հետաքրքիր զուգադիպությամբ Տյառն ընդառաջի օրվա մեջ՝ կեսօրին, դարձյալ երկրաշարժային ցնցումներ են գրանցվել։

Ըստ նախնական տվյալների 5,3 մագնիտուտ է եղել ցնցումների ուժգնությունը։ Գյումրու Մանկավարժական համալսարանի դասախոս Հովհաննես Խորիկյանը գրել է, որ նման ուժգին ցնցում 1988-ից հետո չի հիշում։

Երկրաշարժի մասին Մովսես Հարությունյանը գրել է․ «Ոնց հասկանում եմ՝ էպիկենտրոնը նորից Շիրակի ու Լոռիի մոտակայքում է եղել։ Շիրակում ու Լոռիում բավականին ուժեղ է եղել ցնցումը, տեսանելի շարժվել են սեղանները, հեռուստացույցները, եղել է կապի խափանում, մարդիկ դուրս են վազել տներից»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: