Հանրահայտ ու տաղանդավոր արտիստ, ռեժիսոր Արմեն Էլբակյանը բոլորել է ծննդյան վաթսունութամյա հոբելյանը։ Վաստակաշատ արտիստը տարիներ շարունակ գործում է հայ մշակույթի զարգացմանը նպաստ բերելու նպատակով։
Ապագա արտիստը ծնվել ու մեծացել է լեգենդար Էդգար Էլբակյանի ընտանիքում։ Հասուն տարիքում նախ դերասանի մասնագիտություն է ստացել, ապա նաև ռեժիսորի։ Աշխատելիս ևս նաև որպես դերասան է հանդես եկել, ապա նաև ռեժիսորի։
Այժմ արտիստը Սունդուկյանի անվան թատրոնի գեղարվեստական ղեկավարն է։ Նրա ծննդյան առիթով թատրոնի անձնակազմը անակնկալ է մատուցել նրան։
Ծննդյան օրվա առիթով թատրոնի անձնակազմը տորթ է պատրաստել, այն զարդարել է մոմերով և Արմեն Էլբակյանի մասնակցությամբ կադրերով, տորթը տեղադրել բեմի մեջտեղում, իսկ երբ եկել է հոբելյարը, նրան ծափերի և տարեդարձի հայտնի երգի ուղեկցությամբ հրավիրել են բեմ։
Այս պահը նկարահանել է Ա․ Էլբակյանի դուստրը՝ Լիլի Էլբակյանը։ Անակնկալի գեղեցիկ տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։