Դերասանուհի Նարինե Ոսկանյանը բարձրաձայնում է իր չնկարահանվելու պատճառների մասին․ տեսանյութ

Պաուզա Անո անունով հայտնի արտիստուհի Նարինե Ոսկանյանն իր վերջին վիրահատությունից հետո արդեն տևական շրջան է, ինչ հանրայնորեն խոսում է այն մասին, որ որպես արտիստուհի որևէ նախագծում մասնակցության հրավեր չի ստանում։

Նրան շատ է անհանգստացնում խաղալու հրավերներ չստանալու փաստը։ Նա շատ է ցանկանում նկարահանվել։ Կարոտով է հիշում իր վերջին նկարահանումները։

Արտիստուհին վստահ է, որ իրեն հրավերներ չեն ուղարկում ոչ թե նրա համար, որ պահանջարկ չկա, այլ այն իրողության համար, որ ինքը ժամանակին հայհոյել է գործող ղեկավարներին։

Նա ներկայիս ղեկավարներին է դիմում և ասում, որ եթե պատճառն իրոք դա է, ապա հիշեցնում է, որ բոլոր պաշտոններն ու պաշտոնյաները անցողիկ իրողություններ են։

Մինչդեռ իրենք՝ սիրված արվեստագետները, մնայուն են և կմնան։ Նա պատմում է, որ իր հետ կապ են հաստատում աշխարհի տարբեր երկրներից՝ հարցնելով, թե որն է իր չնկարահանվելու պատճառը։

Դերասանուհին հարցնողներին ուղղորդում է նկարահանողներին՝ առաջարկելով, որ նրանց հարցնեն։ Տեսանյութը՝ կից։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: