«Պարոն Նիկոլ Փաշինյան, ցավով տեղեկացա, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելիս հյուրանոցը «կոպեկներով ապառիկ վաճառվել է»․․․»

Հայկ Թորոյանը գրում է․ «Պարոն Նիկոլ Փաշինյան, ցավով տեղեկացա, որ Ծաղկաձորի Գոլդեն Փելիս հյուրանոցը «կոպեկներով ապառիկ վաճառվել է»: Պարոն վարչապետ, համոզված եմ, որ եթե մոռացել եք, ապա այժմ կվերհիշեք ու կիմանաք, ինչու՞ եմ ցավով խոսում պետական այս թանկարժեք գույքի վաճառքի մասին, քանզի Ձեզ փոխանցել էի, որ Գոլդեն Փելիս հյուրանոցը լավ կլինի չվաճառել, այն կարելի է հատուկ կառավարման հանձնել և եկամտի մեծ մասը փոխանցել պետական բյուջե, «պետության կողմից այն վերահսկելը բացարձակ բարդ մեխանիզմ չէր»։

Հատուկ կառավարման պարագայում, նախ Գոլդեն Փելիսը կմնար պետությանը, այնտեղ մոտ 200 աշխատատեղ կապահովեր հենց պետությունը, ոչ մասնավորը, իսկ տեղացի հայերը և սփյուռքից Հայաստան ժամանած մեր բոլոր հայրենակիցները, որոնք կցանկանային այցելել Ծաղկաձոր և մնալ հյուրանոցում, գրեթե 100% համոզված էի, որ մեր հայրենակիցները կգերադասեին գիշերել և օգտվել բոլոր զվարճանքներից պետության սեփականություն հանդիսացող հյուրանոցում, այլ ոչ թե ծառուկյանի կամ այլ մեծահարուստների սեփականություն հանդիսացող հյուրանոցներում։

«Դրանք այնպիսի գներ են դնում, որ մարդ գերադասում է գնալ Մոնտե Կառլո, քան Ծաղկաձոր», իսկ Գոլդեն Փելիսի մեծության արդյունքում ճիշտ կառավարման պարագայում, ընդամենը 2-3 տարում պետական բյուջեն կստանար ավելի մեծ եկամուտ, քան այսօրվա գնով վաճառված այդ 10 միլիոն դոլարը, նաև պետությունը կարող էր իր պետական աշխատողների համար փաթեթներ ստեղծել և լավ աշխատողներին տարին մեկ անգամ 7 օրով անվճար ուղարկեր Ծաղկաձոր հանգստի։

Իրոք սրտիցս արյուն է գնում, որ տեսա վաճառել եք, ցավում եմ, որ ոչ ոք չփորձեց համառորեն պնդել, որ եկեք դա չվաճառենք, ախր էդ 10 միլիոն դոլարը ի՞նչ է անելու էս պետությանը, եթե այն կարելի էր ճիշտ օգտագործել և հարյուր միլիոնների եկամուտ ստանալ, հիշեցնեմ, որ Գոլդեն Փելիսը Հայաստանում գրեթե ամենա բարձր վարկանիշ ունեցող Հյուրանոցն էր և բոլոր միջազգային ֆեստիվալները տեղի էր ունենում հենց Գոլդեն Փելիսում։ Կներեք, որ չկարողացա լռել։ Լավ մնացեք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: