Աղջիկը 4 տարի հաղորդագրություններ էր գրում մահացած հորը, և մի օր պատասխան ստացավ

ԱՄՆ-ի Արքանզաս նահանգում ապրող Չեսթիթի Փաթերսոնը չկարողոցավ համակերպվել հոր մահվան հետ և ամեն օր՝ 4 տարի շարունակաբար, նամակներ էր գրում հորը։ Թեև Ջեյսոնը նրա կենսաբանական հայրը չէր, աղջիկը շատ էր սիրում նրան՝ հարազատի պես։ Ցավը հաղթահարելու համար աղջիկը որոշեց ամեն օր իր հեռախոսահամարին հաղորդագրություն ուղարկել՝ պատմելով, թե ինչ է արել օրվա ընթացքում։ Չեսթիթին պատմում էր հորը՝ ինչպես է պայքարել քաղցկեղի դեմ, ավարտել համալսարանը, ինչպես ընկերը կոտրեց իր սիրտը և այլն։

Մահվան 4-րդ տարելիցին Չեսթիթին հաղորդագրություն ուղարկեց՝ գրելով, թե որքան է կարոտում հորը։ 23-ամյա աղջիկը գրեց, որ շատ կցանկանար հորը տեսնել իր հարսանիքին, որ նա իրեն տանի խորանի մոտ, տեսնի՝ ինչ արժանի մարդ է դարձել նա և հպարտանա իրենով։


Եվ տեղի ունեցավ այն, ինչին աղջիկը չէր կարող հավատալ։ Հոր հեռախոսահամարից պատասխան հաղորդագրություն եկավ։ Պարզվեց՝ համարը շուտվանից այլ մարդու է պատկանում։ Տղամարդը, որի մոտ էր այժ հեռախոսահամարը, գրեց, որ Չեսթիթին իրեն ապրելու ուժ է տալիս՝ ամեն օր իր կյանքը պատմելով։ Տղամարդը նշեց, որ 2014-ի օգոստոսին նրա դուստրը մահացել է ավտովթարից։ Նա նշել է, որ կցանկանար՝ իր դուստրը Չեսթիթիի նման լիներ։

Рейтинг
( 3 оценки, среднее 1.67 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!: