Ահա թե ովքեր են այսօր վերադարձած գերիները․ հայտնի է, թե ով է միջնորդել նրանց վերադարձը կազմակերպելու համար

Այսօր հերթական ուրախալի լրատվությունն է հաստատվել հայկական մեդիա դաշտում այն մասին, որ Բաքվից հայրենիքին են վերադարձվում ևս ութ գերեվարված քաղաքացիներ։ Հընթացս պարզ դարձավ, որ այդ գործընթացն իրականություն են դարձրել մի շարք դիվանագետներ։

Այս մասին իր սոցհարթակում հրապարակում է արել Ֆրանսիայի ղեկավարը՝ Մակրոնը։ Նա իր թվիթերում հետևյալ տեքստն է հրապարակել՝ տեղադրելով նաև գերիների վերադարձից մի փոքրիկ կադր։ Մակրոնը գրել է հետևյալը․

«Ադրբեջանն ազատ է արձակել ութ հայ կալանավորների՝ Բաքվից տեղափոխելով Երևան։ Նրանք վերամիավորվում են իրենց ընտանեկան օջախներին, որոնցից մի քանի ամիս է, ինչ ստիպված բաժանված էին։ Շնորհակալություն մեր բոլոր դիվանագետներին, ինչպես նաև այս գործողության մեջ ներգրավված մեր զինվորականնների։ Մենք առաջ ենք գնում»։

Վերադարձող տաղաներն են՝ Սարգսիը Տարազյանը, Վարդգես Բալայանը, Արմեն Պետրոսյանը, Արթուր Բաբայանը, Հմայակ Սարգսյանը, Գուրգեն Գալոյանը, Գրիգոր Կյուրեղյանը և Վաղարշակ Մելոյանը։

Միջնորդական աշխատանքների մեջ մեծ է եղել նաև Շառլ Միշելի դերը, ով նույնպես թվիթերյան հրապարակում է արել այդ մասին։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: