Փաշինյանին «սյունյաց ողջույն» տվողները հերթով ներողություն են սկսել խնդրել. Էդմոն Մարուքյանի ուշագրավ խոսքը

Էդմոն Մարուքյանն իր հերթական ուշագրավ հարցազրույցն է տվել Կարպիս Փաշոյանին՝ արտահայտելով բավականին հետաքրքիր մտքեր ու տեսակետներ։ Նա գտնում է, որ ներկայիս քաղաքական դաշտում տիրում է տգիտության քարոզ։

Հայտնի գործիչը գտնում է, որ առկա խնդիրներին լուծում տալու համար հարկավոր է պատասխանատվություն և խելամտություն, մինչդեռ տարբեր գործիչներ տարբեր իրարրամերժ ու անհասկանալի քարոզներ են տանում։

Քաղաքական գործիչը հայ-թուրքական փոխհարաբերությունների կարգավորման մասին ունի իր տեսակետը, որը հարում է խաղաղության երկխոսության գաղափարախոսությանը։ Նա գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման առաջին խանգարողներից մեկն Ադրբեջանն է։

Արցախյան հարցում բանակցությունների տապալման մեջ Էդմոն Մարուքյանը մեղադրում է նախկին իշխանավորներին, որոնք Նիկոլ Փաշինյանին մեղադրեցին հողերը հանձնելու նպատակի մեջ, ինչի արդյունքում փաշինյանական իշխանությունները անկյուն մղվեցին, իսկ Հայաստանից Փաշինյանի և Տոնոյանի բերանով կտրուկ հայտարարություններ արվեցին։

Էդմոն Մարուքյանի հարցազրույցի ուշագրավ կետերն ու նրա արտահայտած տեսակետներն ամբողջությամբ կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: