«Պարտավոր եմ երգել, որ քեզ մոտ լինեմ․․․» Նունե Եսայանը նոր հուզիչ տեսանյութ է հրապարակել

Նունե Եսայանը Արթուր Գրիգորյանի ամենից մտերից մտերիմ մարդկանցից է։ Նրանք տարիների համագործակցության, ընկերության և բարեկամության պատմություն են կերտել միասին։

Երկու երաժիշտները հաճախ են իրար հետ խորհրդակցել, նոր ստեղծագործություններ փորձարկել, նոր գործերի կյանք են տվել։ Արթուր Գրիգորյանը նաև հասցրել է զբաղվել Նունեի դստեր հետ զբաղվել, ստուգել նրա երաժշտական ընկալումները։

Այս օրերի ընթացքում ովքեր Արթուր Գրիգորյանի հետ երաժշտական փորձարկումներ են արել, իրենց արխիվային տեսանյութերն են հրապարակում՝ սրտառուչ մեկնաբանություններով։ Նունե Եսայանը միանգամից մի քանիսն է հրապարակել այս ընթացքում։

Տեղադրելով իրենց երաժշտական փորձերից մեկից մի հատված՝ Նունեն գրել է հետևյալը․ «Երբ երգում է իմ հոգին, մոտ եմ տիեզերքին։ Հոգիս լռում է։ Բայց պարտավոր եմ երգել, որ քեզ մոտ լինեմ»։

Նունե Եսայանի տեղադրած արխիվային տեսանյութը, որտեղ երևում է երկու երաժիշտների երաժշտական փորձից մի հատված, կարող եք դիտել վարը կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: