«Որոշեցինք, որ մեր տղան նորից պետք է ծնվի։ Նորից տղա ու նորից Էրիկ»․ չհանձնվելու հերթական հզոր օրինակը

Էրիկ Պետրոսյանը զինվոր է եղել, երբ սկսվել են արցախյան անօրինակ մարտերը։ Նա զոհվել է մարտերի մեկնարկից հինգ օր անց՝ Ջրականում։ Այս օրերին Էրիկն արդեն տանը կլիներ, եթե չլիներ պատերազմը։

Էրիկի ծնողները չեն կարողացել ապրել Էրիկի բացակայության պայմաններում։ Նա տան միակ թանկ զավակն էր։ Որդու հանդեպ անափ սերն ու անմար կարոտ է ստիպել անմահացած Էրիկի ծնողներին նոր Էրիկի կյանք տալու մասին կարևոր ու պատասխանատու որոշում կայացնել։

Էրիկի մայրը՝ տիկին Նաիրան, հուզումնքով պատմում է, որ նորածին որդուն նրանք ևս Էրիկ են անվանակոչել, որպեսզի նա ապրի այն կյանքը, որն Էրիկն այդպես էլ ապրել չկարողացավ։

Իր թանկ զավակների և անձնական ծանր ապրումների մասին տիկին Նաիրայի հուզառատ պատմությունները, ինչպես նաև այլ ուժեզ ծնողների մեծ կամքի և անկոտրում ոգու մասին պատմող տեսանյութը կարող դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: