«Ինձ ամեն հարմար առիթով ասում ա, որ եթե ամուսնությունից հետո պարզվի՝ կույս չեմ, խայտառակ ա անելու ինձ մեր ամբողջ քաղաքով մեկ ու վռնդելու ա տնից»

Լյուսի Քոչարյանը գրում է․ ««22 տարեկան եմ։ Նշանածս 23 ա, ինձ լուրջ ա վերաբերվում, սիրում ա։ Բայց բաներ կան, որ ինձ դուր չի գալիս։ Սեքս չկա մեր մեջ, որովհետև երկուսս էլ Երևանից չենք ու խիստ ընտանիքներից։ Ինձ ամեն հարմար առիթով ասում ա, որ եթե ամուսնությունից հետո պարզվի՝ կույս չեմ, խայտառակ ա անելու ինձ մեր ամբողջ քաղաքով մեկ ու վռնդելու ա տնից։

Պարբերաբար ասում ա, որ իրա մաման իրա կյանքում ամենակարևորն ա։ Ու որ հիմիկվանից պետք ա հետը լեզու գտնեմ ամենասիրուն ձևով, թե չէ կընկնեմ աչքից։ Օրեր ունի, որ միայն իր ընկերների հետ ա նաչովկայով ու բացարձակ հեռախոս չի վերցնում։ Հետո ասում ա՝ դե տղեքով կարտ ենք խաղում։ Ըտեղ դու դոստուպ չունես։

Եվ որ ինձ ամենաշատն ա վիրավորում, անընդհատ ասում ա՝ նիհարեմ, որ սազեմ իրան։ Կատակով ասում ա՝ մինչև մի 10 կիլո չնիհարես, չենք ամուսնանա։ Նորմալ ա՞ սա։ Ես որ ասում եմ՝ նորմալ չի, ինձ հիստերիկ են հանում։ Դրա համար Ձեր մոտ եմ եկել»։ Աշնանն այ էս վիճակով աղջիկ էր եկել մոտս խորհրդատվության ու սա պատմելիս լացում էր։

Նուււ… 2 ժամ շարունակ Էնպիսի անթաքույց մանրամասնություններով ու սցենարներով եմ բացատրել, թե իրեն ինչ ա սպասվում, որ երևի աֆղանստանցի աղջիկն էլ կհասկանար՝ ինչ դժոխք ա ընկել։ Էսօր այդ աղջիկն էր գրել։ Իր մի շատ սիրուն նկար էր ուղարկել։

Ասում էր՝ «Նայեք, 10 կգ նիհարել եմ, էս ընթացքում ամեն ինչ վերանայել եմ, նշանը հետ եմ տվել, բաժանվել եմ։ Բարեկամությունս հիստերիայի մեջ ա։ Բայց դիմանում եմ։ Հեսա իմ մասնագիտությամբ աշխատանք եմ գտնելու Երևանում ու առանձին ապրեմ, թեկուզ կոպեկներով, ցամաք հացով, բայց ստեղ չեմ մնալու»։

Հիանում եմ էսպիսի աղջիկներով։ Աչքերս լցրել էի կարդալու ընթացքում։ Ուրախանում եմ, երբ գեթ 1 աղջիկ փրկվում ա 100%-ոց ձախողվող սցենարից, երբ ևս 1 քյառթ զրկվում ա նորմալ աղջկանից։ Երբ սեփական սեքսուալ ֆետիշներն իր որդու վրա իրացնող ևս 1 կեսուր զրկվում ա ստրուկ հարսից»։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: