«Իմ ուսանողական տարիներին շատերը վախենում էին Գրիգորիչի հետ առնչվել, մտածում էին, որ․․․» հուզիչ հիշողություն Արթուր Գրիգորյանի մասին

Աստղիկ Ավետիսյանը գրում է․ «Գրիգորիչի մասին հրապարակումը պետք է իր ծննդյան օրն անեի, սակայն չէի գտնում լուսանկարները: Երեկ գրասենյակում պատահաբար թերթում էի արխիվային փաստաթղթերը, հանկարծ այս լուսանկարը դուրս թռավ տրցակից։ Այսօր ստացա բոթը, ցավալի ու անասելի սիրտս նվաղում է։

Ուսանողական տարիներին, երբ որևէ ֆինանսական աջակցություն չունեինք, բայց ոգևորված միջոցառումներ էինք կազմակերպում, որպեսզի ուսանողական կյանքն ակտիվացնենք: Փնտրում էինք, գտում մարդկանց, ովքեր կաջակցեին նախաձեռնությունների և գաղափարների իրականացմանը:

Իմ ուսանողական տարիներին շատերը վախենում էին Գրիգորիչի հետ առնչվել, մտածում էին, որ Երգի պետական թատրոնի հետ ինչ նախաձեռնես, անպայման ահռելի գումարների հետ է կապված լինելու: 1998 թվականն էր, ԵՊՀ- ում պետք է նշեինք Ուսանողների միջազգային օրը: Ինչ անել, որ հետաքրքիր անցնի, որոշեցինք մի քանի հոգով գնալ Երգի պետական թատրոն և հանդիպել Արթուր Գրիգորիչին: Մերժում ստանալու վախից չէինք համարձակվում ծեծել դուռը:

Բայց քանի որ մանկուց ընտանիքում էլ, համալսարանում էլ, ընկերական շրջապատում էլ միշտ ինչ որ բան խնդրելուց ասում էին, Աստղիկ դու ճիշտ կներկայացնես, դու էլ սկսիր: Ստիպված այս անգամ էլ համարձակությունս ինձ առաջ մղեց: Օգնական տեղեկացրեց, որ համալսարանական ուսանողներ են եկել, Գրիգորիչն անմիջապես հրավիրեց սենյակ: Դաշնամուրի մոտ էր նստած, եկավ ընդառաջ ու շատ ջերմ սկսեց հարցուփորձ անել:

Ջերմ ընդունելությունից ոգևորված համարձակություն հավաքեցի ու ներկայացրեցի, թե ի՞նչ ենք ուզում նախաձեռնել: Միանգամից սկսեց աջակցման տեքստով, ուզո՞ւմ եք Արսենը Սաֆարյան երգի (Արսեն այդ ժամանակ պահանջված երիտասարդ երգիչներից էր ու ուսանողները շատ կուրախանային, որ նա լիներ միջոցառմանը), էլ ո՞ւմ եք ուզում։ Արագ-արագ մշակութային հատվածի ծրագիր կազմեցինք ու ոգևորված դուրս եկանք:

Դրանից հետո 1999 թվականին Երիտասարդական ակումբների դաշնությունը միջազգային երիտասարդական ֆորում էր կազմակերպել, որին մասնակից սփյուռքահայ երիտասարդներ առաջին անգամ հյուրընկալվեցին Երգի պետական թատրոն և իրենց պատվին երկու ժամանոց հրաշալի համերգ կազմակերպվեց, իսկ Գրիգորիչն անընդհատ նվագում էր, իսկ 2000 թվականին կազմակերպեցինք ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետի ուսանող, տեսողական խնդիրներ ունեցող, բայց տաղանդավոր երգահան Ալբերտ Աբգարյանի համերգը, որի ամբողջ նախաձեռնությունը Գրիգորիչը դետալային քննարկեց և իրականացրեց:

Ինձ համար ամենահուզիչ պահն այն էր, երբ ասում էր համաձայնե՞ս, որ այս բանն այսպես կազմակերպենք, կուզե՞ս այս հատվածում այսինչ մարդը ելույթ ունենա, ու ես չափազանց արժևորված էի զգում ինձ, որովհետև նախաձեռնելու, երիտասարդներին լսելու և խրախուսելու մեծ ձիրք ուներ Գրիգորիչը և հենց դրանով էլ տարբերվում էր շատերից: Քեզ ազատ ու անկաշկանդ էիր զգում, բայց նաև պատկառանքով վերաբերվում:

Սա հենց այն դեպքն է, որ որևէ մեկի մասին, երբ պատմում են տարատեսակ պատմություններ և վատ դիտանկյունից են ներկայացնում, փորձեք ինքներդ հաղորդակցվել, շփվել և հաստատ կփոխեք ձեր կարծիքը: Գրիգորիչը ոչ միայն իմ կյանքում է մեծ հետք թողել, այլ Երևանի, Արցախի, նորանկախ Հայաստանի մշակութային կյանքի ստեղծողներից ու նորարաներից է եղել և կմնա: Սկզբունքային, համարձակ ու ասելիք ունեցող մեծ հայ, հանգչե՛ս խաղաղությամբ»:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: