«Գրիգորիչ, դու ինձ գյուղից քաղաք բերեցիր․․․» հայտնի դերասան Գուրգեն Սարգսյանի հուզիչ պատմությունը

Կեսօրից հետո, երբ հայտնի դարձավ հանրահայտ երգահան Արթուր Գրիգորիչի անժամանակ ու ափսոսալի կորստի մասին լուրը, տարբեր ոլորտների ներկայացուցիչ շատ հանրահայտ դեմքեր սկսեցին իրենց հաճելի ու գեղեցիկ հուշերը պատմել համացանցում՝ այդպիսով մեծարելով մեծ երաժշտին։

Բոլորի պատմությունները խոսում են Արթուր Գրիգորիչի մարդկային վեհ հատկանիշների, դիմացինի, տաղանդավորի նկատմամբ լուրջ հոգատարության և բարության մասին։

Պարզվում է՝ Արթուր Գրիգորիչը հովանավորել և հոգատար է եղել ոչ միայն երգարվեստի, այլ նաև դերասանական արվեստի ներկայացուցիչների նկատմամբ։ Իր հիշողություններով կիսվել է Հանրահայտ դերասան Գուրգեն Սարգսյանը։

Նա մի փոքրիկ հատված է տեղադրել իր և Արթուր Գրիգորյանի երկխոսությունից՝ այդպիսով պատմելով, թե ինչպես է Գրիգորիչը մոտիվացրել և գյուղից քաղաք տարել իրեն։ Գուրգեն Սարգսյանը մասնավորապես գրել է հետևյալը․ «Գրիգորիչ, դու ինձ գյուղից քաղաք բերեցիր։

Գրիգորիչ -Դու արի քաղաք։

Ես — Գամ ինչ անեմ։

Գրիգորիչ — Արի սովորի, դու տաղանդավոր տղա ես։

Ես — ես ծանոթ չունեմ։

Գրիգորիչ — Բա ես ինչ եմ։

Ես- Բայց ես քեզ էլ չեմ ճանաչում։

Գրիգորիչ -Կսովորես, կդառնաս ճանաչված դերասան կճանաչես ինձ։

Ճանաչեցի Քեզ Մաեստրո»։

Рейтинг
( 2 оценки, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: