Գոհար Ավետիսյանի ընտանիքում տոն է․ ահա թե ինչ առիթով է ոգևորվել Գոհարը

Իր անմիջականությամբ աչքի ընկնող Գոհարը յութուբյան սեփական հարթակում տեսանյութ է տեղադրել, որով տեղեկացրել է, որ իրենց ընտանիքում օրը տոնական է, քանի որ լրանում է ծնողների ամուսնության երեսունհինգ տարին։

Այդ առիթով տոնական շքեղ սեղանի շուրջ են հավաքվել ընտանիքի մտերիմ անդամները։ Գոհարը ցուցադրել է իր մայրիկին, ով շատ գեղեցիկ ու շքեղ տեսքով է աչքի ընկնում։ Գոհարը նաև ասում է, որ անչափ երջանիկ է, որ լույս աշխարհ է եկել հենց այդ ընտանիքում։

Գոհարը շնորհակալություն է հայտնել աստծուն, որ բախտ է ունեցել նման ծնողներ ունենալ։ Նա էլ իր հերթին անում է ամեն ինչ, որ տոն ու անմոռանալի դարձնի իր զավակի կյանքը։

Գոհարի տեսանյութերում երևում է, որ նա կարևորում և շատ ժամանակ է անցկացնում իր տղայի հետ։ Նրանք միասին զբոսնում են, մեքենա վարում և զվարճանում։ Հատկանշական է, որ Գոհարի ռուսերեն հարցերին փոքրիկ Գասպարը հայերեն է պատասխանում։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: