Սոնա Ռուբենյանը հրապարակել է Արթուր Գրիգորյանի մասնակցությամբ վերջին բացառիկ տեսանյութերից մեկը

Ինչպես շատերին, Սոնա Ռուբենյանին ևս Արթուր Գրիգորյանը օգնել է, որ նա կարողանա բարձունքների հասնել երաժշտական ասպարեզում։ Սոնան երգարվեստում առաջին քայլերն արել է դեռ այն ժամանակ, երբ եղել է հինգ տարեկան։

Հենց այդ ժամանակահատվածից Արթուր Գրիգորյանը, նկատելով նրա ակնհայտ երաժշտական տաղանդը, եղել է նրա կողքին և աջակցել է նրան բոլոր հարցերում։

Արթուր Գրիգորյանի հետ տեղի ունեցած ցավալի դեպքից հետո Սոնա Ռուբենյանը իր ափսոսանքի ու սիրո խոսքերն է համացանցի իր հարթակում տեղադրել, իսկ հետո նաև կադրեր է տեղադրել, որոնք տարբեր տարիների են արվել։

Արթուր Գրիգորյանը, ինչպես հայտնի է, վերջին շրջանում առողջական բավականին վատ վիճակ է ունեցել։ Սակայն նա կարողացել է ամեն դեպքում ներկա լինել Սոնա Ռուբենյանի հարսանեկան արարողությանը, որը տեղի է ունեցել վերջերս։

Սոնան մի փոքրիկ տեսանյութ է տեղադրել, որտեղ երևում է, թե ինչպես է ինքը մոտենում և ողջագուրվում Արթուր Գրիգորյանի հետ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!