«Կյանք ու կռվի» հնչյունների ներքո ճանապարհում են մերօրյա լեգենդին․ անասելի հուզիչ տեսանյութ, որը մինչև հոգու խորքը կհուզի բոլորին

Հերթական ծանր կորուստը հայկական մշակույթի ասպարեզում։ Այսօր Երևանում և աշխարհի մյուս հայաշատ վայերում ոգեկոչում և հրաժեշտ էին տալիս մերօրյա լեգենդ Արթուր Գրիգորյանին։

Ինչպես և պատշաճ է նման դեպքերում՝ Ա․ Խաչատրյանի համերգասրահը և օպերայի բակը լի էր մարդկանցով, ովքեր հուզված իրենց վերջին խոհերն ու հրաժեշտն էին տալիս մեծ երաժշտին, ով իր բազմավաստակ կյանքի ընթացքում հասցրել էր օգնել ներկաներից շատերին։

Սարոն, որ տարբեր առիթներով խոստովանել է, որ իր երաժշտական կարիերայի հաջողության և անձնային կայացման հարցում առանցքայինը Արթուր Գրիգորյանի դերակատարումն է, առատ արցունքներով լաց էր լինում մաեստրոյին հրաժեշտ տալիս։

Արցունքներով լաց էր լինում նաև Շուշան Պետրոսյանը, ով բակում էր կանգնած։ Ներկա էին ոչ միայն մշակուային և մշակութասեր դեմքեր, այլ նաև քաղաքական գործիչներ, որոնց շարքերում նկատելի էր Րաֆֆի Հովհաննիսյանի հուզմունքը։

Արթուր Գրիգորյանին Ա․ Խաչատրյանի համերգասրահից հեռացրեցին բուռն ծափերի և հեծկլտոցների ներքո։ Հուզառատ տեսանյութը՝ կից։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: