Տաղանդաշատ ու հանրահայտ արտիստ Վահագն Գալստյանի ընտանիքն արտիստական է։ Այնտեղ ամբողջությամբ մշակութային մթնոլորտ է տիրում։
Ինչպես հայտնի է, Վահագնի տիկինը դերասանական, թատերական ոլորտում հայտնի ներկայացուցիչ Շուշան Ղազարյանն է, ով իր հերթին ունի դերասանուհի մայր ու քույր։ Շուշանն ու քույրը՝ Տաթևը սերում է Սանթրոսյան հայտնի դերասանների գերդաստանից։
Քույրերի մայրն Արև Սանթրոսյանն է։ Պատահական չէ, որ Շուշանի և Վահագնի զավակները մեծ հետաքրքրություն և տաղանդ ունեն հենց դերասանական ասպարեզում։
Շուշանի և Վահագնի ավագ զավակը աղջիկն է՝ Լիլի Գալստյանը, ով դեռ մանկուց աչքի է ընկել դերասանական կարողություններով։ Լիլին սիրում է հաճախ ժամանակ անցկացնել մորաքրոջ՝ Տաթև Ղազարյանի հետ։
Նրանք միասին տարբեր տեսանյութեր են նկարահանում՝ հանդես գալով տարբեր կերպարներում։ Տեսանյութերում երևում է, որ Լիլին ունի դերասանին հատուկ խարիզմա և շնորհք։
Լիլին և Տաթևը հերթական տեսանյութն են տեղադրել, որտեղ նրանք աչքի են ընկնում իրենց արագախոսությամբ։ Տեսանյութը՝ կից։