Հայտնի պատգամավոր Լուսինե Բադալյանի ծննդյան օրն է․ ուշագրավ մանրամասներ նրա մասին

Ներկայումս բավականին հայտնի ու քննարկվող պատգամավոր, նախկինում հաղորդավար Լուսինե Բադալյանը բոլորում է ծննդյան քառասուներկու տարին։ Նա Երևանում է ծնվել, դպրոցական ու բարձրագույն կրթություն ստացել։

Լուսինեն սովորել է ԵՊՀ-ի պատմության ֆալուլտետի արվեստաբանության բաժնում։ Լուսինեն դեռ տասնութ տարեկանից որպես լրագրող աշխատել է հեռուստատեսությունում, ինչպես նաև ռադիոյում։

Մասնագիտական կրթություն ստանալուց հետո Լուսինեն միառժամանակ աշխատել է թիվ 61 դպրոցում՝ դասավանդելով հասարակագիտություն և պատմություն առարկաները։

Լուսինեն երկու տղաների մայր է։ Նա մինչ պատգամավոր դառնալը հաճախ էր իր համարձակ մտքերի և արտահայտությունների համար քննադատվում բավականին խիստ ձևով։

Հետհեղափոխական Հայաստանում դառնալով պատգամավոր՝ Լուսինեն ավելի հաճախակի է հայտնվում քննադատության թիրախում։

Նա իր ընդդիմադիր գործընկերներին մեղադրում է իր հանդեպ հատուկ արշավներ կազմակերպելու համար։

Լուսինե Բադալյանի անվան հետ կապված վերջին աղմկահարույց դեպքը բանակի օրվա առիթով Եռաբլուրում տեղի ունեցած հայտնի նկարահանումն է, որի առիթով պատգամավորը ներողություն է խնդրել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: