«Մեզ շատ էր պետք այս երգը»․ Շուշան Պետրոսյանը նոր երգի պրեմիերայով է հանդես եկել

Հանրահայտ երգչուհի Շուշան Պետրոսյանը միշտ էլ աչքի է ընկել հայրենասիրական թեմատիկայով իր հզոր կատարումներով։ Երգչուհու կյանքում և գործունեության մեջ, ինչպես ինքն է ասում, բացառիկ ու առանձնահատուկ տեղ ունի հայրենիքի գաղափարը։

Հետպատերազմյան շրջանում Շուշան Պետրոսյանը հանդես եկել «Արցախ» վերնագիրն ունեցող մի երգի պրեմիերայով, որը ժամանակի լավ ընդունվեց ու սիրվեց, քանի որ երգը թարմ վերգի մասին էր։

Ապա երգչուհին կատարել Արմեն Աշոտյանի հեղինակած երգը անհետ կորած զինվոր տղաների մասին։ Օրերս Շուշանը նոր ստեղծագործություն է ներկայացրել հայրենասեր քաղաքացիների դատին։ Երգն այս անգամ Շուշիին է նվիրված։

Երգի խոսքերն ու երաժշտությունը հեղինակել է Աննա Հովները, իսկ ռեժիսորը Վահե Յանն է։ Երգին կից ներկայացվող տեսանյութի մեջ կարելի է տեսնել կադրեր «Արցախ. հավերժի սահմանին» ֆիլմից։ Տեսահոլովակի օպերատորը Սուրեն Թադևոսյանն է։

Օգտատերերը, արձագանքնելով ստեղծագործությանը, գրել են, որ հիմա իրենց պետք էր այդ երգը։ Շուշան Պետրոսյանի ներկայացրած «Շուշի» վերնագրով երգի պրեմիերան կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: