Զարեհ Սինանյանն իր «Գազանություն» օգտահաշվով «Յութուբ»-ում հայհոյանքներ է գրել թուրքերի, ադրբեջանցիների հրապարակումների տակ. Մհեր Բաղդասարյանի բացահայտումները

Հայտնի քաղաքական գործիչներից Զարեհ Սինանյանի կենսագրության մի կարճ դրվագ է բացահայտում Մհեր Բաղդասարյանը։ Նա պատմում է, թե ինչ է տեղի ունեցել տարիներ առաջ, երբ Զ․ Սինանյանն իր թեկնածությունն էր դրել Գլենդելի քաղաքապետի պաշտոնում։

Նախընտրական քարոզարշավի ժամանակ Զ․ Սինանյանն իր ոչ պաշտոնական ակաունթով, որը «Գազանություն» անունն է ունեցել, ցեղաuպանությունը ժխտող թուրքական յութուբյան հրապարակումների ներքո բազմաթիվ հայհոյախառն մեկնաբանություններ է թողել։

Հենց այդ ժամանակահատվածում Գուգլը նոր գործառույթ է ներմուծել համակարգ, որի շնորհիվ Զ․ Սինանյանի երկու ակաունթները սինխրոնիզացվել են իրար հետ, ինչի արդյունքում քաղաքապետի թեկնածուի «Գազանություն» էջը ավտոմատ վերանվանվել է Զարեհ Սինանյան՝ մատնելով նրան։

Ամերիկյան բոլոր հեղինակավոր լրատվամիջոցներն անդրադարձել են այս իրողությանը՝ քաղաքապետի թեկնածուին մեղադրելով ռասիզմի և հոմոֆոբիկ արտահայտությունների մեջ։ Նրան սատարող քաղաքական ուժերը հետ են վերցրել նախապես վճարած գումարները։

Մհեր Բաղդասարյանի պատմության մանրամասներին կարող եք ծանոթանալ կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: