Հայոց բանակի կազմավորման 30–րդ տարեդարձն է. ՔՊ–ականները վաղ առավոտյան այցելել են «Եռաբլուր»

Հայոց պետականության գլխավոր երաշխիք հանդիսացող հայկական բանակը այսօր իր ստեղծման երեսունամյա տարեդարձն է նշում։ Հայ զինվորականի կամքի, համառության շնորհիվ հայոց հողում շարունակում են ապրել ու արարել հայեր։

Դեռ երեկվանից շատերն են իրենց սրտի խոսքն ուղղել հայոց բանակը կանգուն և ամուր պահող զինվորականներին՝ արժևորելով ու կարևորելով նրանց անձնվեր գործունեությունը, շնորհավորելով նրանց հայոց պետության կարևոր տոներից մեկի առիթով։

Օրվա առիթով դեռ վաղ առավոտյան հայոց բանակի մեր անմահ նվիրյալների հիշատակը հարգելու նպատակով Եռաբլուրում էին ՔՊ-ականների ներկայացուցիչները։

Ինչպես հայտնի է, օրերս վարչապետը գտնվում է կարանտինային մեկուսացման մեջ, իսկ նրա թիմի ներկայացուցիչները Եռաբլուր էին այցելել Ալեն Սիմոնյանի գլխավորությամբ։

Քաղաքական այրերը ծաղիկներով մոտեցել են հայրենիքին իրենց երիտասարդ կյանքը նվիրաբերած նապատակների շիրիմներին, խոնարհվել և ծաղիկներ են դրել այնտեղ։

ՔՊ-ականների այցը Եռաբլուր ներկայացնող տեսանյութը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
error: Content is protected !!