Աղցան «Սուշի», որը կխենթացնի սուշիի սիրահարներին

Այս աղցան-սուշին կխենթացնի սուշիի սիրահարներին։ Աղցանն արագ պատրաստել չի ստացվում, քանի որ պետք է շերտերով շարել ու թողնել՝ համն առնի։ Բայց յուրահատուկ է ստացվում, հատկապես վասաբի սոուսի ու քունջութի համադրությամբ, արժե տանջվել։ «Սուշի»-ն պատրաստել կարող է յուրաքանչյուր սկսնակ խոհարարը։

Բաղադրիչներ

Սուշիի բրինձ՝ 300 գ

Ջուր՝ 330 մլ

Կարմիր թույլ աղի ձուկ՝ 300 գ

Խնձորի քացախ՝ 35 մլ

Շաքարավազ՝ 30 գ

Աղ՝ 3 գ

Վարունգ թարմ՝ 2 հատ

Ավոկադո՝ 1 հատ

Մայոնեզ, քունջութ, վասաբի՝ ըստ ճաշակի

Խաշած բրինձը համեմել քացախով, աղ անել անհրաժեշտության դեպքում ու թողնել սառչի։ Վարունգը, ավոկադոն ու ձուկը կտրատել ոչ մեծ կտորների։ Մայոնեզը միավորել վասաբիի հետ՝ ըստ ճաշակի։

Տեղափոխել հրուշակեղենային պարկի մեջ։ Հավաքել աղցանը՝ բացովի օղակով՝ շերտերով․

1․ բրինձի կեսը՝ սոուսով

2․ վարունգը՝ սոուսով

3․ ձկան մի մասը՝ սոուսով

4․ բրինձը՝ սոուսով

5․ ավոկադոն՝ ձկնով

Թողնել սառնարանում՝ 2 ժամով։ Հանել օղակն ու մատուցել։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями:
Добавить комментарий

;-) :| :x :twisted: :smile: :shock: :sad: :roll: :razz: :oops: :o :mrgreen: :lol: :idea: :grin: :evil: :cry: :cool: :arrow: :???: :?: :!:

error: Content is protected !!