Ցավալի․ կյանքից հեռացել է անվանի դերասանը

Հայտնի է դարձել, որ կյանքից հեռացել է անվանի դերասան և ռեժիսոր Ռոման Մաթիաշվիլին, ով աշխատում և ստեղծագործում էր Թիֆլիսում։ Նա վերջին շրջանում ծանր հիվանդ էր։ Անվանի արտիստի կյանքից հեռանալու մասին Թիֆլիսում գործող և Պետրոս Ադամյանի անունը կրող Դրամատիկական թատրոնի սոցհարթակում այսպիսի ցավալի տեղեկությունն է հանրայնացվել․

«Մեծ կորուստ… Կյանքից հեռացել է Թբիլիսիի հայկական թատրոնի վաստակաշատ ռեժիսոր, դերասան Ռոման Մաթիաշվիլին: Ավելի քան 2 տասնամյակ ստեղծագործական ողջ ներուժը Թբիլիսիի հայկական թատրոնին նվիրեց Մաթիաշվիլին:

Այս տարիներին ծնվեցին լավագույն բեմադրությունները՝ «Ծիծաղի աշխարհ», «Հավերժական սիրո գաղտնիքը», «Գլադիատոր», «Դիպլիպիտո» և կերտվեցին լավագույն դերերը՝ Լիմոն, Կուկարաչա, Օթելլո, Պեպո… և այլն: Երկար այս շարքն այսօր ընդհատվեց… Ծանր ու երկարատև պայքարում հաղթեց հիվանդությունը:

Վերջին հրաժեշտը՝ Հունվարի 23-ին՝ ժամը 17:00-ից՝ Էջմիածնի «Եդեմ՛» սգո սրահում, հուղարկավորությունը՝ հունվարի 24-ին, Էջմիածնի շրջանի Բաղրամյան գյուղում»,- գրված է հայտարարության մեջ։:

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: