Վարչապետը պատմեց, թե երբ և ումից է իմացել Արմեն Սարգսյանի հրաժարականի մասին

Այսօր, ինչպես և նախապես հայտարարվել էր, վարչապետը պատասխանում է նախօրոք իրեն հասցեագրված հարցադրումներին։ Հասկանալի կերպով, հարցերի մեջ կար նաև նախագահի նախօրեի հրաժարականի հանգամանների մասին հարցադրում։

Վարչապետը պատմել է, որ նախագահի հրաժարականի տեքստի հրապարակումից մոտ երեք ու կես ժամ առաջ նախագահն անձամբ զանգել է իրեն՝ տեղեկացնելով իր կայացրած որոշման մասին։

Վարչապետը փորձել է չշգրտել, որ ասվածը հստակ որոշում է, թե նախագահը ցանկանում է այդ հարցն իր հետ քննարկել, ինչին ի պատասխան Ա․ Սարգսյանը ասել է, որ ինքը վերջնականապես որոշում է կայացրել։

Վարչապետը նաև հստակեցնում է, որ մինչ այս պահը նա թիմակիցների հետ չի քննարկել ապագա նախագահի հնարավոր թեկնածուի հարցը։ Նա համարում է, որ այս պաշտոնի հետ կապված կան որոշակի սահմանադրական կարգավորումների անհրաժեշտություն։

Այս և այլ կարևոր հարցերի մանրամասն մեկնաբանություններ վարչապետի մատուցմամբ կարող եք իմանալ՝ դիտելով վարը կցված հարցազրույցի, հարց ու պատասխանի տեսանյութը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: