Սուրեն Պապիկյանը հարսնացուի հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն․ լուսանկարներ

ՊՆ կառույցը ղեկավարող Սուրեն Պապիկյանն առաջիկայում պատրաստվում է ընտանիք կազմել՝ կյանքը կապելով իր նախկին մամլո խոսնակ Արմինե Մուրադյանի հետ։ Ըստ հասանելի տեղեկությունների՝ զույգը պատրաստվում է հարսանեկան արարողության, որը տեղի է ունենալու առաջիկա շաբաթ օրը։

Հայտնի է նաև, որ հարսանեկան արարողությունը կայանալու է հայտնի ռեստորանային համալիրներից մեկում՝ «Փարավոնում», իսկ թե մասնավորապես ովքեր են ներկա լինելու այս արարողությանը, դեռ հայտնի է, հայտնի է միայն, որ անցնող օրերի ընթացքում հրավիրատոմսեր են բաժանվել։

Այսօր նախարարն իր ապագա տիկնոջ հետ այցելել է «Եռաբլուր»՝ որպես քաղաքացի և պաշտոնյա, պետական բարձրաստիճան ղեկավար իր հարգանքի տուրը մատուցելով հանում մեր խաղաղ կեցության կյանքը զոհած հերոս տղաներին։

Սուրեն Պապիկյանն ու նրա հարսնացուն՝ Արմինե Մուրադյանը, ծաղիկներ են խոնարհել «Եռաբլուր» հանգչող մեր սրբազան շիրիմների մոտ, այցելել են Սպարապետի շիրիմին։

Առաջիկա օրերին նախարարը գտնվելու է ժամանակավոր արձակորդի մեջ․ նրան փոխարինելու է նրա գործընկերը։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: