Նարբե Պողոսյանի և Աստղիկ Ալավերդյանի դստեր ծննդյան օրն է․ ահա թե ինչ հրապարակում է արել Աստղիկը

Հանրահայտ դերասանական զույգ Նաբեի և Աստղիկի ընտանիքում, ինչպես հայտնի է, մեծանում է երկու հրաշալի բալիկ։ Բալիկներից ավաջը տղան է՝ Մոնթեն։ Կրտսեր բալիկը դստրիկ է։

Նրան ծնողները Արցախի չքնաղ քաղաքներից մեկի անունով Շուշի են անվանակոչել։ Այսօր փոքրիկ Շուշիի ծննդյան տարեդարձն է։ Բալիկը դառնում է երեք տարեկան։

Այդ առիթով մայրիկը դստերը ինքնատիպ ֆոտոշարքերից մեկն է տեղադրել՝ կցելով շնորհավորական հրապարակում։ Ընդ որում, լուսանկարներում փոքրիկ Շուշին Կարմիր գլխարկի կերպարով է։

Աստղիկ Պողոսյանը դստեր տարեդարձի առիթով գրել է հետևյալը․ «Այսօր այս փոքրիկ Կարմիր գլխարկի ծննդյան օրն է։ Երեք տարի այս գեղեցկուհին քաղցրացրեց, գունավորեց, երջանկացրեց մեր կյանքը։ Մեր ժպտերեսիկ միշտ առողջ եղիր»։

Նշենք, որ տարբեր առիթներով Աստղիկը խոստովանել է, որ իր երկու երեխաները բնույթով բոլորովին իրարից տարբեր են։ Աստղիկ Ալավերդյանը պատմում է, որ փոքրիկ Շուշին ունի աղջնակներին բնորոշ կամակորություն և թիթիզ բնավորություն։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: