Համալսարանում hրաձգություն է տեղի ունեցել․ «Դե արի ու մի գժվի․ աղջկաս համալսարանում ա: Ինքն էլ չի արձագանքում զանգերին»․ մանրամասներ

Ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանը կիսվել է միջազգային լրատվությամբ, որտեղ ասվում է, որ գերմանական Հայդելբերգ քաղաքի համալսարանում միջադեպ է տեղի ունեցել։ Ըստ լրատվության՝ տեղի է ունեցել hրաձգություն։

Ի․ Աբգարյանի գրառումից հասկանալի է դառնում, որ նրա աղջիկը ներկայումս ուսանում է հենց այդ համալսարանում։ Մայրը խիստ անհանգիստ է, քանի որ դուստրը նրա զանգերին չի պատասխանում։

Ավելի ուշ Ի․ Աբգարյանը նաև տեղեկացրել է, որ աղջկա ընկերուհիների օգնությամբ հնարավոր է եղել կապ հաստատել աղջկա հետ և տեղեկանալ, որ նրա հետ ամեն բան նորմալ է։ Ի․ Աբգարյանը նաև շնորհակալություն է հայտնել իր և դստեր համար անհանգստացողներին։

Նշենք, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ անձը, որ կրակ է բացել համալսարանի ուղղությամբ, մահացած է, կան նաև վիրավորներ։ Ոստիկանական ուժերի միջոցով հնարավոր է եղել պարզել, որ մահացած անձը եղել է համալսարանի նախկին ուսանողներից։

Քաղաքական դրդապատճառը նախնական տվյալներով բացառվում է։ Համալսարանի շենքը գտնվում է հսկողության ներքո։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: