«Կներես, Հակ, չէի ուզում»․ Լիդուշիկը շատ զվարճալի տեսանյութ է տեղադրել

Լիդուշիկը տարիներ շարունակ հանդես է գալիս ինքնատիպ կերպարով և այդ տարիների ընթացքում կարողացել է ստեղծել իր ոճն ու կարիերան։

Երգչուհին շարունակում է հաստատուն կերպով ընթանալ իր նախագծած ճանապարհով՝ ստեղծելով նորանոր տեսահոլովակներ ու գործեր։ Լիդուշիկի նոր տեսահոլովակը Հակ 92-ի հետ համագործակցության արդյունք է։

Երկու երաժիշտները միասին ներկայացրել են նոր երգ՝ տեսահոլովակի զուգակցությամբ։ Երգը վերնագրված է «Մամա»։ Երգին կից ներկայացվող տեսանյութը շատ ակտիվ ու գունագեղ տեսարաններով է հարուստ։

Լիդուշիկն իրեն բնորոշ հումորով մի փոքրիկ հատված է ներկայացրել, որտեղ երևում են կադրեր տեսահոլովակի նկարահանումներից։ Կադրերը չստացված են ու հումորային։

Կադրերում երևում են, թե ինչպես է Լիդուշիկը պարելիս hարվածում իր կողքին գտնվող Հակի դեմքին։ Ընդ որում, Լիդուշիկի անզգույշ անզգույշ շարժումներից Հակը մեկ անգամ չէ, որ տուժում է։

Լիդուշիկի տեղադրած զվարճալի կադրերը կարող եք դիտել ստորև կցված նյութի մեջ։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: