Ծանր հիվանդությունից մահացել է հանրահայտ դերասանուհին․ մանրամասներ

Շատերի համար ժամանակին սիրելի էր դարձել «Կլոն» հեռուստասերիալը, որի դերասանական կազմի պրոֆեսիոնալ խաղի շնորհիվ ֆիլմի ռեյտինգը ամենաբարձրներից էր։

Շատերը կհիշեն հեռուստասերիալում հայտնի բժշկի կնոջը կերպավորած Ֆրանսուազա Ֆորթոնին, ով օրերս վախճանվել է՝ կյանքի վերջին մի քանի ամիսը հիվանդանոցային պայմաններում անցկացնելուց հետո։

Դեռևս 1989 թվականին արտիստուհու մոտ ախտորոշվել էր արգանդի վզիկի քաղցկեղ, ինչի համար էլ նա պարբերաբար բժշկական հսկողության ներքո էր գտնվում և բուժումներ էր ստանում։

Տարիներ շարունակ այդ հիվանդության դեմ պայքարելով հանդերձ՝ Ֆրանսուազա Ֆորթոնը չէր դադարում իր դերասանական խաղը, քանի որ դա էր համարում իր կյանքի հիմնական իմաստներից մեկը։

Ֆրանսուազա Ֆորթոն վերջին տարիներին իր հիվանդության պատճառով օրըստօրե ավելի ու ավելի վատ վիճակում էր հայտնվում, սակայն նույնիսկ այդ պարագայում նկարահանվում էր՝ շարունակելով ֆիլմերում հանդես գալ մինչև 2019 թվականը։

Ֆրանսուազա Ֆորթոնը վաթսունչորս տարեկան էր, և հասցրել է հանդես գալ շուրջ քառասուն ֆիլմում ու սերիալում։

Рейтинг
( 1 оценка, среднее 5 из 5 )
Понравилась статья? Поделиться с друзьями: