«Ծակ կոշիկով պաշտոն ստացավ» և աշխատավարձով դարձավ դոլարով միլիոնատեր

Հայկ Թորոյանը գրում է․ ««ԻՆՉ ՄԵՂՔ ԵՆՔ» Եքա պետություն ենք, այնքան ենք թալանվել ու հարկեր չմուծել, որոշ տգետներ էլ ՀԴՄ-ը պահանջող քաղաքացուն ձեռք են առել, ու որ այսօր երբ երկիրը մեկ-երկու ուղղաթիռ է գնում, ազգովի մանկան պես ուրախանում ենք։

Սա նման է, որ երբ ես փոքր երեխա էի, հայրս նոր մեքենա էր գնում, ուրախությունից ցատկոտում էի։ Բայց գիտեք Հայաստանը 2-3 միլիոնանոց բնակչություն ունենալով, բայց իր հարուստ ընդերքով և հարկատուներով, պետք էր մեկ-երկու ուղղաթիռից այսպես չուրախանար, քանզի դրանք պետք է շատ վաղուց լինեին, ու այսօր էլ, երբ պետությունը նման գնումներ կատարեր, ապա մեր աչքին սովորական լիներ։

Ցավոք պետության համար տասնյակ տարիներով ոչինչ չի գնվել, փոխարենը միայն վաճառել է և չինովնիկների վիլլաներն ու ավտոտնակներն է մեծացել, պետության համար դրական բան պարզապես չի եղել, դրա համար ուրախանում ենք, ինչպես երեխան կուրախանար։

Դե ինչ, հուսանք, որ տաս-քսան տարի անց, մեր մանուկները այսօրվա իշխանությունից չեն գտնի որևիցե մեկ պաշտոնյաի, որին կասեն՝ «ծակ կոշիկով պաշտոն ստացավ» և աշխատավարձով դարձավ դոլարով միլիոնատեր, այլ կասեն, որ «քյասիբ եկան», բայց պետությունը և տնտեսությունը հարստացրին, իրենց վիլլաներ չկառուցեցին և պետության համար կարևոր գնումներ կատարեցին.. Առողջ եղեք, ՀԴՄ-ներն էլ չմոռանաք»։

Рейтинг
( Пока оценок нет )
Понравилась статья? Поделиться с друзьями: